Մոսկվան վճռական ներդրում ունի Հայաստանի պարտությունը կանխելու գործում. Զախարովա
 |news.am|
18:03 - 26 հունվարի, 2024

Մոսկվան վճռական ներդրում ունի Հայաստանի պարտությունը կանխելու գործում. Զախարովա |news.am|

news.am: Մոսկվան մնում է Երևանի գործընկերը և վճռական ներդրում ունի ռազմական գործողությունների դադարեցման գործում, մասնավորապես, դա տեղի ունեցավ 2020 թվականի աշնանը և վճռական ներդրում ունի էլ ավելի բարդ իրավիճակի, նույնիսկ կարելի է ասել՝ Հայաստանի պարտությունը կանխելու գործում։ Այս մասին հունվարի 26-ին կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան պատրա՞ստ է գործընկեր դառնալ Երևանի՝ ականապատ քարտեզները Բաքվին փոխանցելու հարցում։

Հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց միջազգային միջնորդությամբ այդ քարտերը փոխանցելու մտադրության մասին։

Հարցին, թե Մոսկվան պատրա՞ստ է նման գործընկեր դառնալ, Զախարովան նշել է.

«Մոսկվան մնում է Երևանի գործընկերը և վճռական ներդրում ունի ռազմական գործողությունների դադարեցման գործում, մասնավորապես, դա տեղի ունեցավ 2020 թվականի աշնանը և վճռական ներդրում ունի էլ ավելի բարդ իրավիճակի կանխման գործում, նույնիսկ կարելի է ասել և Հայաստանի պարտությունը։

Միևնույն ժամանակ, մենք միշտ մեծ ուշադրություն ենք դարձրել հայ-ադրբեջանական կարգավորման հումանիտար խնդիրներին, Ռուսաստանն ակտիվորեն նպաստել է ռազմագերիների, կալանավորների փոխանակմանը, անհայտ կորածների որոնմանը, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը, պատրաստ է շարունակել այդ ջանքերը, որոնք տանում են դեպի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել