Բաքվի կողմից չեմ լսել հավաստիացում, որ պատրաստ են ՌԴ-ում կնքել խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան |tert.am|
17:01 - 23 հունվարի, 2024

Բաքվի կողմից չեմ լսել հավաստիացում, որ պատրաստ են ՌԴ-ում կնքել խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան |tert.am|

tert.am: Վերջին շրջանում զանազան միջնորդությունները միջնորդություն չեն բառի դասական իմաստով, այնպես, ինչպես հայկական հանրությունը ընկալում էր այդ եզրույթը ԵԱՀԿ Մինսկի խմբի դեպքում, երբ առաջարկներ էին մշակվում և ներկայացվում կողմերին։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նա ընդգծեց, որ վերջին շրջանում այդ միջնորդությունները առավելապես նոր հանդիպումներ կազմակերպելու մասին են։

Միրզոյանը խոսեց նաև այն մասին, թե արդյո՞ք Բաքուն պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր ՌԴ-ում։

«Չգիտեմ, ադրբեջանական կողմից այդպիսի հավաստիացում ո՛չ փակ և ո՛չ էլ հրապարակային հանդիպումների ընթացքում չեմ լսել։ Եթե Սերգեյ Լավրովը այդպես է պնդում, գուցե ինչ-որ հիմք ունի»,- ասաց Միրզոյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել