Դանակը ձեռքին վերադարձել է հարևանի տուն, վիճաբանել տանտիրոջ հետ, ապա՝ դանակով հարվածներ հասցրել նրա կրծքավանդակին
12:31 - 17 հունվարի, 2024

Դանակը ձեռքին վերադարձել է հարևանի տուն, վիճաբանել տանտիրոջ հետ, ապա՝ դանակով հարվածներ հասցրել նրա կրծքավանդակին

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունվարի 13-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում տված 41-ամյա կինը հայտնել էր, որ ժամը 18-ի սահմաններում իրենց տանը 60-ամյա ամուսինն ու 51-ամյա հարևանը անձնական հարցերի շուրջ վիճաբանել են, ինչից հետո հարևանը հեռացել է։

«Քիչ անց պարզաբանումներ անելու նպատակով ամուսինները գնացել են 51-ամյա հարևանի տուն, որտեղ նա փորձել է դանակով խփել ամուսնուն, իսկ երբ կինը միջամտել է, վնասվել է դաստակը: Պարզվել է նաև, որ րոպեներ անց 51-ամյա տղամարդը դանակը ձեռքին վերադարձել է հարևանի տուն, վիճաբանել 60-ամյա տանտիրոջ հետ, ապա դանակով հարվածներ հասցրել նրա կրծքավանդակին:

Ոստիկանության Գորիսի բաժին հաջորդ հաղորդումը հիվանդանոցից էր. շտապօգնության խումբը կրծքավանդակի ծակած-կտրած վնասվածքով բուժօգնության էր տեղափոխել 60-ամյա տղամարդուն:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:

Գորիս քաղաքի 51-ամյա բնակիչը ձերբակալվել է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել