Վարժական հավաքից խուսափելու համար հետախուզվողը հայտնաբերվել է
15:21 - 16 հունվարի, 2024

Վարժական հավաքից խուսափելու համար հետախուզվողը հայտնաբերվել է

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 15-ին Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 27-ամյա Արթուր Թ.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Նա 2023 թ. դեկտեմբերի 5-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի (Վարժական հավաքից խուսափելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նա ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել