Այս տարի կառավարության շենքի դիմաց խաղողագործները բողոքի ցույցեր չարեցին։ Նրանցից ոմանք արդեն գործուն քայլեր են ձեռնարկել. քանդում են իրենց խաղողի այգիները, քանի որ մթերման ներկայիս ցածր գնով խաղողագործությամբ զբաղվելը ձեռնտու չէ։ Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2020 թվականից հետո Արմավիրի մարզի խաղողի այգիների մակերեսը 500 հա-ով փոքրացել է, քանի որ գյուղացիները քանդել են դրանք։
Էկոնոմիկայի նախարարությունից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ խնդիրն ի հայտ է եկել 2020 թվականից։
Ըստ նախարարության՝ պատճառներից մեկը կոնյակի սպիրտի արտահանման ծավալների նվազումն է։ Եթե 2019 թվականին արտահանվել է 14.5 մլն կոնյակի սպիրտ, ապա, 2022-ին՝ ընդամենը 3.3 մլն լիտր, որի արդյունքում մթերող ընկերություններում մեծ քանակությամբ կոնյակի սպիրտ է կուտակվել։
comment.count (0)