Հայաստանի ուժեղացումը կստիպի Ալիևին հետ գնալ ՀՀ տարածքներից. Քոչարյան
 |azatutyun.am|
17:12 - 11 հունվարի, 2024

Հայաստանի ուժեղացումը կստիպի Ալիևին հետ գնալ ՀՀ տարածքներից. Քոչարյան |azatutyun.am|

azatutyun.am: Իշխանական պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության հաձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի բացառում, որ Բաքուն փորձի իր պահանջած «Զանգեզուրի միջանցքը» ստանալ ուժի միջոցով։ Ադրբեջանի նախագահը նախօրեին հայտարարեց, որ մերժում է զորքերի հայելային հետքաշման Երևանի պահանջը և ոչ մի քայլ ետ չի գնալու զբաղեցրած դիրքերից։ Քոչարյանը վստահ է՝ Հայաստանի ուժեղացումը կստիպի Ալիևին հետ գնալ Հայաստանի տարածքներից։

- Ալիևն ասել է, որ ոչ մի քայլ ետ չեն գնալու զբաղեցրած դիրքերից: Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի օկուպացված տարծքներն ազատելու հարցի լուծումը, եթե ետ չեն գնում:

- Խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի բոլոր պայմանները կատարելով:

- Ի՞նչն է ստիպելու Ալիևին ետ գնալ մեր տարածքներից:

 - Մեր պետության ուժեղացումը, մեր անվտանգային համակարգի ուժեղացումը:

 - Մոտ ապագայում տեսնում ե՞ք, որ նրանք դուրս կգան մեր տարածքներից:

 - Այո՛, և նախ պետք է փորձել խաղաղ ճանապարհով:

 - Դուք հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ Ադրբեջանը կարող է ուժի միջոցով վերցնել իր պահանջած «Զանգեզուրի միջանցքը»:

 - Ադրբեջանը շատ ցանկություններ կարող է ունենալ, ուրիշ բան՝ մենք դրանք կանխելու հնարավորություն էսօր ստեղծե՞լ ենք, թե՞՝ ոչ: Մենք ստեղծում ենք ամեն օր:

 - Բայց կգնա՞ Ադրբեջանը այդպիսի քայլի։

 Դե կգնա, մեզ ինչ է մնում, պիտի պաշտպանվենք, թե չէ:

 - Այդպիսի հնարավորություն տեսնո՞ւմ եք։

 - Իհարկե:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել