Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը շատ լրջորեն ճշգրտվում, վերաձևակերպվում է․ Կոպիրկին |azatutyun.am|
13:06 - 29 դեկտեմբերի, 2023

Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը շատ լրջորեն ճշգրտվում, վերաձևակերպվում է․ Կոպիրկին |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանում Ռուսաստանի դեսպանը Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է, որ չնայած վարչապետ Փաշինյանի հավաստիացումներին՝ տեսնում են, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը շատ լրջորեն ճշգրտվում է, վերաձևակերպվում է։

«Մեզ անհանգստացնում է, որ այն, ինչ մենք անվանում ենք հավաքական Արևմուտք՝ ԱՄՆ, Եվրոպա, այս պահին, ցավոք սրտի, Ռուսաստանը հռչակել են իրենց ռազմավարական հակառակորդ կամ նույնիսկ թշնամի։ Մենք քաղաքականությունը դիտարկում ենք՝ կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ։ Եվ այս իրավիճակում մենք պետք է հաշվի առնենք, որ Արևմուտքի նպատակները դասավորված են այնպես, որ պայքար մղվի հենց Ռուսաստանի դեմ», - հայտարարել է ՌԴ դեսպանը:

Այս առումով, ըստ Կոպիրկինի, «այդ անհանգստությունը ՌԴ-ի կողմից, կարելի է ասել, հիմնավորվում է, բացատրելի է»:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր նախօրեին հայտարարել, թե Երևանը փորձում է վերաձևակերպել իր արտաքին քաղաքականությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել