Վահան Նասոյանը նշանակվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ
10:09 - 28 դեկտեմբերի, 2023

Վահան Նասոյանը նշանակվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով Վահան Նասոյանը նշանակվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ: Այս մասին նախարարի հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ա. Գրիգորյանի 2023 թվականի դեկտեմբերի 26-ի Ե 40/10-6881 գրությամբ ներկայացված առաջարկությունը, ինչպես նաև Վ. Նասոյանի դիմումը՝ հրամայում եմ Վահան Անատոլիի Նասոյանին 2023 թվականի դեկտեմբերի 27-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել