ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերության մեջ պահվող հայերին |news.am|
12:32 - 27 դեկտեմբերի, 2023

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերության մեջ պահվող հայերին |news.am|

news.am: Դեկտեմբերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության աշխատակիցները Բաքվում նորից այցելել են բոլոր հայերին, որոնց անունները կազմակերպությանը հաստատվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրել է ԿԽՄԿ երեւանյան պատվիրակության հաղորդակցային ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Այցելությունները տեղի են ունեցել մեկ-մեկ ձեւաչափով, Հայաստանում ընտանիքների հետ կապվելու հնարավորություն է ստեղծվել։ Զառա Ամատունին նաեւ տեղեկացրել է, որ այցելության ընթացքում նրանց հանձնվել են ծանրոցներ ընտանիքների կողմից։ ԿԽՄԿ-ն ժամանակ առ ժամանակ փոխանցում է հարազատների ծանրոցները, եւ այս ընթացակարգը նախատեսված է կազմակերպության գործունեության շրջանակում, այն համաձայնեցվում է համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել