ՌԴ-ն և ՀՀ-ն ռազմատեխնիկական գործակցության ոլորտում նոր համաձայնագրեր են քննարկում. դեսպան
 |armeniasputnik.am|
10:43 - 22 դեկտեմբերի, 2023

ՌԴ-ն և ՀՀ-ն ռազմատեխնիկական գործակցության ոլորտում նոր համաձայնագրեր են քննարկում. դեսպան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանն ու Հայաստանը նոր համաձայնագրեր են քննարկում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Որոշ առանձին պայմանագրերի մասով իսկապես հարցեր կան` կապված պետական պաշտպանական պատվերի կատարման գծով ռուսաստանյան ձեռնարկությունների պարտավորությունների հետ, բայց դրանք աշխատանքային հարցեր են, որոնք լուծվում են Ռուսաստանի և Հայաստանի ճյուղային գերատեսչությունների երկխոսության միջոցով»,- նշել է ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը։

Կոպիրկինի խոսքով` երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասով գրեթե բոլոր պայմանագրերը կատարվել են որակով և ժամանակին։

Դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը վաղեմի ավանդույթ ունի և հիմնված է ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին ՌԴ-ի և ՀՀ-ի միջև 2013 թվականի հունիսի 25-ի պայմանագրի վրա։

Հիշեցնենք` Հայաստանի իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պայմանագրով նախատեսված սպառազինություն և ռազմական տեխնիկա չի մատակարարել, մինչդեռ գումարները փոխանցվել են:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին հայտարարեց, որ քննարկվում է Ռուսաստանին զենքի գնման համար վճարած միջոցների հաշվին Հայաստանի պարտքի նվազեցման տարբերակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել