Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք կնպաստեն հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների կարևոր հարցերի լուծմանը. փոխվարչապետ |armenpress.am|
16:39 - 15 դեկտեմբերի, 2023

Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք կնպաստեն հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների կարևոր հարցերի լուծմանը. փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստի շրջանակում հաջողվել է հասնել պայմանավորվածությունների, որոնք նպաստելու են հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների մի շարք կարևոր հարցերի լուծմանը:

Այս մասին Երևանում անցկացվող նիստի ընթացքում ասաց Հայաստանի վարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Մենք թե փորձագետների, թե մեր մակարդակով արդյունավետ աշխատանքային շփում ենք ունեցել, քննարկել հարցերի լայն օրակարգ: Բոլոր հարցերը մեծ, զգալի նշանակություն ունեն հայ-ռուսական հարաբերությունների համար: Կարծում եմ, որ մեզ հաջողվել է հասնել պայմանավորվածությունների, որոնք կնպաստեն մեր տնտեսական հարաբերությունների մի շարք կարևոր հարցերի լուծմանը»,-ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետը շեշտեց, որ երկու երկրների առևտաշրջանառության դինամիկան շատ լավն է: Նա հույս հայտնեց, որ կպահպանվի նաև զբոսաշրջության տեմպը:

Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, քանի որ այն, ինչ քննարկում և որոշում են, հետո իրականացվում է ամենօրյա պրակտիկ կապերով: Նրա գնահատմամբ՝ նախորդ տարի ինչի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, արդյունավետ և ճշգրիտ իրականացվել է: Փոխվարչապետը նաև վստահություն հայտնեց, որ այսօրվա պայմանավորվածությունները հաջորդ  տարի նույնպես նույն կերպով կիրագործվեն, կհասնեն իրենց առաջ դրած նպատակներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել