Ալիեւը Հայաստանին մեղադրել է խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը ձգձգելու մեջ
12:40 - 09 դեկտեմբերի, 2023

Ալիեւը Հայաստանին մեղադրել է խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը ձգձգելու մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հարցազրույց է տվել «Եվրոնյուզին», որում Հայաստանին մեղադրել է խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը ձգձելու մեջ։ Ալիեւն ասել է․
 
«Ես հույս ունեի, որ Հայաստանը չի ձգձգի [խաղաղության պայամանագրի] մեր մեկնաբանությունների վերաբերյալ գնահատականների գործընթացը։ Դրանցից վերջինը մենք ուղարկել ենք սեպտեմբերի 11-ին, իսկ պատասխանը ստացել ենք միայն երկու օր առաջ։ Այսինքն՝ համարյա երկուսուկես ամիս նրանք գնահատում էին պայմանագրի մի քանի էջանի նախագիծը։ Ի՞նչ է դա նշանակում։ Նշանակում է, որ նրանք ուզում են արհեստականորեն ձգձգել գործընթացը։ Իհարկե, խաղաղության հասնելու եւ խաղաղության պայամանագիր կնքելու լավատեսությունը տարեվերջին նվազել է։
 
Բայց, կարծում եմ, ժամկետներն այստեղ այնքան էլ կարեւոր չեն։ Կարեւր է երկու երկրների օրակարգը։ Հենց Ադրբեջանն է ենթարկվել օկուպացիայի եւ էթնիկ զտման։ Միլիոն ադրբեջանիցներ վտարվել են հայկական կառավարության կողմից, իսկ մոտ 15 հազ․ քառակուսի կմ տարածք դատարկվել է»։
 
Նշենք, որ Ալիեւը հարցազրույցում նշում է՝ «հիմա նոյեմբերի վերջն է», բայց հարցազրույցը հրապարակվել է այսօր։ Իսկ ՀՀ ԱԳՆ-ն նոյեմբերի 30-ին հաղորդել է, որ ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկները։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել