«Գերիներին վերադարձնելով՝ Ադրբեջանի թիվ մեկ նպատակն է բանակցությունները տեղափոխել երկկողմ ձեւաչափ, դա վտանգավոր է». Արմեն Ռուստամյան

 |aravot.am|
13:02 - 08 դեկտեմբերի, 2023

«Գերիներին վերադարձնելով՝ Ադրբեջանի թիվ մեկ նպատակն է բանակցությունները տեղափոխել երկկողմ ձեւաչափ, դա վտանգավոր է». Արմեն Ռուստամյան |aravot.am|

aravot.am: «Գերիների վերադարձման հարցը միջազգային օրակարգում էր վաղուց: Կարծում եմ, Ադրբեջանն իր հաշվարկներն ունի՝ այս ամենի հետ կապված: Ճնշումներ կային եւ բնականաբար դրան որեւէ հոդաբաշխ պատասխան Ադրբեջանը չէր կարողանում տալ: Սրանով ես վստահ եմ, փորձում է ասել, որ ճիշտը երկկողմ բանակցություններն են: Ադրբեջանի թիվ մեկ նպատակն է բանակցային այս ստեղծված փակուղային վիճակը տեղափոխել իր առաջարկած դաշտ, որովհետեւ ասում են՝ չեք գնում Եվրոպա, չեք գալիս, բանակցություններն ի վերջո դադարեցվում են ո՞ւմ մեղքով: Այս քայլը դրան է ուղղված»,- այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով Ադրբեջանի կողմից գերությունից ազատված 32 հայ զինծառայողների մասին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Ըստ նրա, Ադրբեջանը, գերիներին վերադարձնելով՝ փորձում է ցույց տալ, թե տեսեք, երբ որ մենք երկկողմ բանակցում ենք, ինչ արդյունք է լինում. «Սա կարող է տանել խաղաղության պայմանագրի ամբողջացմանը եւ բանակցությունների տեղափոխմանը երկկողմ ձեւաչափի տակ»: Թե դրանից ո՞վ կշահի՝ Ռուստամյանն ասաց.

«Իհարկե, դա շատ վտանգավոր է: Երկկողմ դաշտում հաղթողի եւ պարտվողի խոսակցություն է լինելու: Երկրորդը՝ ի վերջո ի՞նչ է նշանակում երկու կողմով հարցերը լուծել, դա նշանակում է՝ ուղղակի հարց չի մնում լուծելու, որովհետեւ ե՞րբ է առաջանում բանակցությունների ու միջնորդների անհրաժեշտությունը՝ երբ կողմերն ունենում են իրար հետ անհամատեղելի կամ չհամաձայնեցված դիրքորոշումներ: Միջնորդները տալիս են հնարավորություն, որ այն, ինչ ձեռք է բերվել, երաշխավորվի միջազգայնորեն: Երկկողմ բանակցությունից ես ոչ մի ակնկալիք չունեմ»:

Թե այս իրավիճակում ի՞նչ դիրքորոշում պետք է որդեգրի Հայաստանը, ըստ Արմեն Ռուստամյանի, նախ պետք է ասի, որ բանակցություններ կարող են տեղի ունենալ այն պահից, երբ Ադրբեջանի զորքերը դուրս բերվեն մեր տարածքից. «Մենք այսօր հայտարարում ենք, որ 200 քկմ տարածքի կորուստ ունենք, այդ պայմաններում գնում ենք ինչի՞ համար բանակցենք: Առաջին քայլ՝ 200 քկմ-ի ազատագրում, որից հետո նոր փորձենք խոսել սահմանների ճշտման եւ այլնի մասին: Եթե մենք դա չենք անում, նշանակում է գնում ենք բանակցելու Ադրբեջանի պայմաններով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել