Ջեյմս Օ՛Բրայենը հայտնել է Ալիևի հետ կառուցողական զրույցի մասին
 |1lurer.am|
21:03 - 06 դեկտեմբերի, 2023

Ջեյմս Օ՛Բրայենը հայտնել է Ալիևի հետ կառուցողական զրույցի մասին |1lurer.am|

1lurer.am: v>ԱՄՆ պետքարտուղարի օգնականը մեկնել է Բաքու: Ջեյմս Օ՛Բրայենը հանդիպումից հետո գրառում է կատարել X-ի միկրոբլոգում, հայտնել՝ Ալիևի հետ կառուցողական զրույց է ունեցել, քննարկել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների ապագան։

 
Օ՛Բրայենի խոսքով՝ տարածաշրջանում կայուն, արժանապատիվ խաղաղության հաստատումը պատմական նոր հնարավորություններ կստեղծի։
 
Նա նաև աջակցություն է հայտնել տարածաշրջանում հաղորդակցությունների բացման վերաբերյալ քննարկումներին։
 
Իլհամ Ալիևն էլ հայտարարել է՝ խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա, և Վաշինգտոնը կարող է նպաստել Հարավային Կովկասում կայունության հաստատման գործընթացին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել