ՀԱՊԿ հակաօդային պաշտպանության համակարգը փաստացի ստեղծվել է. Շոյգու |1lurer.am|
17:40 - 26 նոյեմբերի, 2023

ՀԱՊԿ հակաօդային պաշտպանության համակարգը փաստացի ստեղծվել է. Շոյգու |1lurer.am|

1lurer.am: ՀԱՊԿ երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգը փաստացի ստեղծվել է. Ռուսաստանը երկկողմ համաձայնագրեր ունի կազմակերպության յուրաքանչյուր պետության հետ, անհրաժեշտության դեպքում համակարգը կփաստաթղթավորվի, «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրում նշել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն։ 

 
«Իրականում այն ​​(ՀԱՊԿ հակաօդային պաշտպանության համակարգը) ստեղծվել է, ստեղծվել է երկկողմ մակարդակով։ Մենք ունենք համաձայնագիր, կան ՀՕՊ համակարգեր յուրաքանչյուր պետության հետ. Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, և, բնականաբար, Բելառուսի հետ»,- ասել է Շոյգուն հեռուստալրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել