ՌԴ ՊՆ-ն Շոյգուի մասնակցությամբ առաջին տեսանյութն է հրապարակել Պրիգոժինի ապստամբությունից հետո
 |factor.am|
12:15 - 26 հունիսի, 2023

ՌԴ ՊՆ-ն Շոյգուի մասնակցությամբ առաջին տեսանյութն է հրապարակել Պրիգոժինի ապստամբությունից հետո |factor.am|

factor.am: ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել, որում, ըստ պաշտոնական հաղորդագրության, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելում է «Արևմտյան ուժերի կազմավորումներից մեկի առաջապահ հրամանատարական կետ», գրում է Meduza-ն։

ՊՆ-ն հայտնում, որ Շոյգուն լսելէ խմբավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Եվգենի Նիկիֆորովի զեկույցը և խորհրդակցություն անցկացրել հրամանատարների հետ։ Սրանք Շոյգուի մասնակցությամբ առաջին կադրերն են «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի ապստամբությունից հետո, որը կտրուկ քննադատում էր ՊՆ-ին։

«Վագների» զինյալները հունիսի 24-ի գիշերը մտել էին Դոնի Ռոստով, որից հետո՝ շարժվել դեպի Մոսկվա։ Սակայն նրանք Մոսկվա չհասան։ Հունիսի 24-ի երեկոյան Պրիգոժինը հայտարարել էր, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո«հետ են դարձնում իրենց շարասյուները» և «հակառակ ուղղությամբ հեռանում են դաշտային ճամբարներ՝ պլանի համաձայն»։

Այդ ամբողջ ընթացքում Շոյգուն հանրային տիրույթումչի հայտնվել ու տեղի ունեցածը չի մեկնաբանել։ Ռուսական տելեգրամյան մի շարք ալիքներ դեռ երեկվանից գրում էին, թե Շոյգում մեկուսացված է, իսկ ՊՆ-ում սպասվում են պաշտոնանկություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել