ՌԴ–ն ահաբեկչության դեմ պայքարում ՀԱՊԿ դաշնակիցներին կօգնի սպառազինությամբ. Շոյգու
 |armeniasputnik.am|
14:03 - 15 օգոստոսի, 2023

ՌԴ–ն ահաբեկչության դեմ պայքարում ՀԱՊԿ դաշնակիցներին կօգնի սպառազինությամբ. Շոյգու |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Ռուսաստանը կշարունակի օգնել ՀԱՊԿ դաշնակիցներին ահաբեկչության դեմ պայքարում սպառազինության մատակարարմամբ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Չնայած Եվրոպայում տիրող բարդ իրավիճակին` ահաբեկչության դեմ պայքարն ու Ռուսաստանի դաշնակիցներին տրամադրվող օգնությունը շարունակում է մնալ ՌԴ ՊՆ–ի առաջնահերթ խնդիրը։ Այդ աջակցությունը նախկինի պես ներառելու է կադրերի նախապատրաստում, համատեղ զորավարժություններ, զորքի պատրաստում, զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարում», – ասել է նա միջազգային անվտանգության XI մոսկովյան համաժողովի շրջանակում։

ՌԴ ՊՆ ղեկավարը նշել է նաև, որ Կենտրոնական Ասիայում ՀԱՊԿ-ի գծով ՌԴ դաշնակիցների անվտանգությունը ՌԴ ռազմական գերատեսչության աշխատանքի առանցքային առաջնահերթությունն է։ Քանի որ Աֆղանստանի տարածքում սաստկանում է ահաբեկչական կազմակերպությունների ազդեցությունը, դա Կենտրոնական Ասիայի համար անվտանգության սպառնալիքներ է ստեղծում։

«Արևմտյան երկրներն աստիճանաբար ավելի ակտիվ են փոխգործակցում տարբեր ազգային ոչ փուշտունական զորամիավորումների հետ։ Նրանց գործողությունների գաղափարը հասկանալի է», – հայտարարել է նա։

Շոյգուն հավելել է, որ Ռուսաստանն ամրապնդելու է ռազմական համագործակցությունը Ասիա–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ։ Կարևորագույն գործընկերներից մեկը Հնդկաստանն է, որի հետ ՌԴ-ն պատմականորեն առանձնահատուկ հարաբերություններ ունի, իսկ Վիետնամի, Մյանմայի, Մոնղոլիայի, Լաոսի, Ինդոնեզիայի, Բանգլադեշի հետ գաղութատիրության դեմ պայքարի համատեղ փորձ ունեն։

Հիշեցնենք` ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել