Չի կարելի ընդունել Ադրբեջանի՝ երկկողմ բանակցությունների առաջարկությունը. Սերժ Սարգսյան |news.am|
18:36 - 24 նոյեմբերի, 2023

Չի կարելի ընդունել Ադրբեջանի՝ երկկողմ բանակցությունների առաջարկությունը. Սերժ Սարգսյան |news.am|

news.am: Ես չեմ կարծում, որ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի՝ երկկողմ բանակցությունների առաջարկը. Համենայնդեպս, ԱԳՆ-ի հայտարարությունը մի քիչ խուճուճ էր. ոչ ասեցին՝ ընդունում ենք, ոչ էլ ասեցին՝ չենք ընդունում, որովհետեւ իրենք մտածելու կարիք ունեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Իհարկե, չի կարելի ընդունել երկկողմ բանակցությունների առաջարկությունը: Ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի այսօրվա կառավարիչը, որ ուզում էր  քննադատել կամ խայթել ինձ, երբ ասում էր՝ տեսեք-տեսեք, ինքն ասում է, որ Ալիեւի հետ չի բանակցել, իսկես բանակցում եմ: Մենք տեսանք՝ ինչի բերեցին այդ բանակցությունները: Խնդիրն այն չէ, որ դիմացինդ հաճելի անձ է որպեսդ բանակցող, թե տհաճ: Խնդիրն այն է, որ այդ բանակցություան արդյունքը ինչ-որ մեկ այլ ուժի, հզոր երկրի կողմից պետք է երաշխավորվի: Եթե դա չի երաշխավորվելու, ապա էդ թուղթն ում է պետք: Կողմերից յուրաքանչյուրը կարող է խախտել այդ պայմանավորվածությունները: Պատահական չէ, որ Արցախի հարցով մեր բանակցություններում համանախագահները աշխարհի երեք հզոր երկրներն էին:

Ես համոզված եմ, որ երկկողմ բանակցությունները տանելու են փակուղի եւ եթե ստացվի, ապա մեծ զիջումներով, որոնք մեզ որեւէ ապագա չեն խոստանում»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել