Երևանում մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը
 |azatutyun.am|
11:06 - 18 նոյեմբերի, 2023

Երևանում մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը |azatutyun.am|

azatutyun.am: Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր մեկնարկել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանը:

Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը չեն մասնակցում նիստին։

Համաժողովն անցկացվում է «ԵԱՀԿ-ն ճգնաժամի ժամանակ. վեհաժողովի դերը ներքին և արտաքին մարտահրավերներին արձագանքելու հարցում» խորագրի ներքո։ Օրակարգում են նաև կոռուպցիայի դեմ պայքարին ու փոքրամասնությունների պաշտպանությանը վերաբերող հարցեր։

Դեռ հունիսի էր Երևանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անունից պաշտոնական նամակով դիմել ԵԱՀԿ ԽՎ նախագահին և գլխավոր քարտուղարին՝ հայտնելով, որ Հայաստանի խորհրդարանը պատրաստ է աշնանային նստաշրջանն անցկացնել Երևանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել