Մենք ամեն կերպ պետք է աջակցենք ԼՂ հայերի վերադարձի գործընթացին. Զախարովա
 |1lurer.am|
19:37 - 15 նոյեմբերի, 2023

Մենք ամեն կերպ պետք է աջակցենք ԼՂ հայերի վերադարձի գործընթացին. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է հարցին, թե ինչպես է Ռուսաստանը գնահատում ԼՂ հայերի վերադարձի հեռանկարները:

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցչի վերջին հայտարարությունը այն հայերի իրավունքների, անվտանգության և տնտեսական բարեկեցության երաշխիքների մասին, որոնք ցանկանում են վերադառնալ Ղարաբաղ: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է։ Մենք ամեն կերպ կնպաստենք այս գործընթացին, որը հիմնարար նշանակություն ունի Երևանի և Բաքվի հաշտեցման համար, այդ թվում՝ ռուս խաղաղապահների միջոցով։

Մենք հայտնաբերում ենք բազմաթիվ կեղծիքներ, որոնց նպատակն է կանխել այս շրջանի բնակիչների վերադարձը: Ինչ-որ մեկին վախեցնում են մտացածին սպառնալիքներով, կեղծ տեղեկություններ են տարածում, թե իրենց տներից ոչինչ չի մնացել, դա ճիշտ չէ։ Կարծում եմ՝ պետք է հիմնվել պաշտոնական հայտարարությունների վրա»,- նշել է Զախարովան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել