Գնում ենք այնտեղ, որտեղ կարևոր ենք համարում․ Արմեն Գրիգորյանը՝ Ադրբեջանի հետ բանակցությունների համար Մոսկվա չգնալու մասին |tert.am|
10:16 - 15 նոյեմբերի, 2023

Գնում ենք այնտեղ, որտեղ կարևոր ենք համարում․ Արմեն Գրիգորյանը՝ Ադրբեջանի հետ բանակցությունների համար Մոսկվա չգնալու մասին |tert.am|

tert.am: Մենք առաջնային ուզում ենք բանակցությունների գնալ այնտեղ, որտեղ պայմանավորածություններ ենք ունեցել։ Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, որ եթե ՀՀ-ն ուզում է բանակցությունները շարունակել, ապա ինչու չի գնում Մոսկվա այն դեպքում, երբ և՛ Իլհամ Ալիևը, և՛ ռուսական կողմը պատրաստակամություն են հայտնում։

«Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունների այս (բրյուսելյան) ֆորմատով՝ խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու և հնարավորության դեպքում մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Հնարավորություն կա նաև այլ մակարդակներում, օրինակ՝ Վաշինգտոնում, այդ բանակցությունները շարունակելու։ Հայաստանը պատրաստակամ է, և հուսանք, որ այդպիսի հանդիպում տեղի կունենա»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե ինչու հայկական կողմը, այնուամենայնիվ, Մոսկվա չի գնում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Մենք գնում ենք այնտեղ, որտեղ կարևոր ենք համարում, որտեղ այս պահին հնարավորություն ենք տեսնում և որտեղից մեզ հստակ առաջարկներ են եղել»։

Ճշտող հարցին՝ Մոսկվայից առաջարկներ չե՞ն եղել, ԱԽ քարտուղարը նշեց, որ տեղյակ չէ նման առաջարկների մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել