Մոսկվան պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
 |azatutyun.am|
16:10 - 10 նոյեմբերի, 2023

Մոսկվան պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվան հաստատում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում կազմակերպելու պատրաստակամությունը՝ Ռուսաստանի մայրաքաղաքում, սակայն հստակ ժամկետ դեռ չկա: Այդ մասին այսօր ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Մենք բազմիցս ենք հաստատել մեր պատրաստակամությունը՝ տրամադրելու մոսկովյան հարթակը հետագա երկխոսության և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով երկկողմ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման համար»,- ասել է Գալուզինը:

Նրա խոսքով՝ ռուսական կողմի պատրաստակամությունը հայ-ռուս-ադրբեջանական հանդիպում կազմակերպելու վերաբերյալ մնում է անփոփոխ։

«Երբ մենք կպայմանավորվենք նման միջոցառման ժամկետների մասին, ապա դրա մասին ժամանակին կտեղեկացնենք»,- ասել է Գալուզինը լրագրողներին։

Անցած ամիսներին Միխայիլ գալուզինն այցելել է Երևան և Բաքու և հայնդիպումներ է անցկացրել երկրու երկրների բարձրաստիճան ղեկավարների հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել