«Ադրբեջանական 8 գյուղեր Հայաստանը չի վերադարձրել»․ Բաքուն կրկին տարածքային պահանջներ է ներկայացնել ՀՀ-ին

 |factor.am|
13:27 - 07 նոյեմբերի, 2023

«Ադրբեջանական 8 գյուղեր Հայաստանը չի վերադարձրել»․ Բաքուն կրկին տարածքային պահանջներ է ներկայացնել ՀՀ-ին |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ։ Դրանում պաշտոնական Բաքուն շարունակում է արդարացնել միջազգային իրավունքի խախտմամբ Արցախի դեմ իրականացրած ռազմական ագրեսիան ու հանցագործությունները։

Բաքուն նաև հայտարարել է, թե Հայաստանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո «ընտրել է խաղաղ համաձայնության բանակցություններին խոչընդոտելու ճանապարհը՝ շարունակելով սպառնալ խաղաղ գործընթացին»։ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ ագրեսիա իրականացրած ու հայկական ինքնիշխան տարածքներն օկուպացրած Ադրբեջանը շարունակում է նաև Հայաստանին անհիմն տարածքային պահանջներ ներկայացնել՝ մեղադրելով «ադրբեջանական 8 գյուղերի օկուպացիայի մեջ, որոնք Հայաստանը չի վերադարձրել»։

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում նաև նշվում է, որ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ իրականացրած ռազմական ագրեսիայից և դրան հաջորդած հայերի էթնիկ զտումից հետո «բարենպաստ պայմաններ են ստեղծվել, և Ադրբեջանը, հավատարիմ մնալով երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակիչների վերաինտեգրմանը, Հայաստանին կոչ է անում կառուցողական և արդար դիրքորոշում դրսևորել խաղաղության գործընթացում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել