Սլովակիան լրացուցիչ ուժեր է ուղարկել Հունգարիայի հետ սահման՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար |news.am|
10:01 - 31 հոկտեմբերի, 2023

Սլովակիան լրացուցիչ ուժեր է ուղարկել Հունգարիայի հետ սահման՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար |news.am|

news.am: Սլովակիան լրացուցիչ ուժեր կուղարկի Հունգարիայի հետ սահման՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի գործողություն իրականացնելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիկոն, փոխանցում է РИА Новости-ն։

Սեպտեմբերի սկզբին Սլովակիան որոշում կայացրեց մինչև 500 զինվորական ուղարկել՝ ոստիկանությանը աջակցելու Հունգարիայի հետ սահմանին անօրինական միգրացիայի դեմ պայքարում, իսկ ավելի ուշ հանրապետությունը նաև Սլովակիայի և Հունգարիայի սահմանին մինչև նոյեմբերի 3-ը սահմանային հսկողություն նշանակեց։ Սլովակիայի մի քանի քաղաքներում անօրինական ներգաղթյալների կուտակումների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։

Ֆիկոն նշել է, որ քանի դեռ ապօրինի միգրացիան չի վերահսկվում, վտանգ կա, որ ահաբեկչական կառույցների հետ կապված մարդիկ կարող են մուտք գործել Սլովակիա։

Սլովակիայում կալանավորված անօրինական միգրանտների թիվը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել է 8 անգամ և կազմել ավելի քան 11,2 հազար մարդ, որոնք մտադրություն են ունեցել հասնելու Արևմտյան Եվրոպա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել