Կանադան շատ կարճ ժամանակում երկու դիտորդ կուղարկի Հայաստան, որոնք կմիանան ԵՄ դիտորդական առաքելությանը
 |aysor.am|
13:48 - 26 հոկտեմբերի, 2023

Կանադան շատ կարճ ժամանակում երկու դիտորդ կուղարկի Հայաստան, որոնք կմիանան ԵՄ դիտորդական առաքելությանը |aysor.am|

aysor.am:  Կանադան շատ կարճ ժամանակահատվածում երկու դիտորդներ կուղարկի Հայաստան, որոնք կմիանան Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելությանը, Ջերմուկում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Ջերմուկում է նաև Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։

«Կանադայի արտաքին գործերի նախարարն ասաց, որ Կանադան ոչ ԵՄ անդամ առաջին երկիրն է, որը ցանկություն է հայտնել դիտորդներ ուղարկել Հայաստան, երկու դիտորդ կարճ ժամանակահատվածում ժամանելու են Հայաստան։ Կարծում ենք, որ Կանադան հետագայում նաև կընդլայնի իր այս ներդրումը»,- ասաց Հովհաննիսյանը։

Փոխնախարարն ասաց, թե Ջոլին շեշտել է՝ Կանադայի համար կարևոր է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել