«Զանգեզուրի միջանցքը» կորցրել է իր գրավչությունը Ադրբեջանի համար․ Հիքմեթ Հաջիև
16:46 - 25 հոկտեմբերի, 2023

«Զանգեզուրի միջանցքը» կորցրել է իր գրավչությունը Ադրբեջանի համար․ Հիքմեթ Հաջիև

Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Ադրբեջանը մտադիր չէ գրավել Սյունիքը, այն բանից հետո, երբ երկու կողմերը չկարողացան համաձայնության գալ «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ: 

Նախագիծը, նրա խոսքով, կորցրել է իր գրավչությունը Ադրբեջանի համար․ «Փոխարենը մենք կարող ենք դա անել Իրանի հետ»:

«Նախագիծը դեռ սեղանին է, բայց հայկական կողմից կպահանջվի ցույց տալ, որ իրոք հետաքրքրված են դրանով», - «Politiсo»-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել