Պատրաստ ենք մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության ու հարաբերրությունների կարգավորման պայմանագիր կնքել․ Փաշինյան
15:02 - 17 հոկտեմբերի, 2023

Պատրաստ ենք մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության ու հարաբերրությունների կարգավորման պայմանագիր կնքել․ Փաշինյան

Եվրոպական խորհրադարանի իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը իրենց սուվեներության, իրավազորության հիման վրա, առանց «միջանցքային» խոսակցությունների միմյանց համար պետք է բացեն ճանապարհները։

Փաշինյանի խոսքով՝ այդ ճանապարհների անցագրային կետերում պետք է գործեն սահմանային և այլ վերաբերելի հսկողական ծառայություններ և դաա պետք է արվի փոխադարձության և հավասարության սկզբունքով և ՀՀ-ն պատրաստ է օր առաջ գնալ այդպիսի լուծումների։

«Պատրաստ ենք վերականգնել Մեղրիի երկաթուղին, որը ՀՀ-ի հարավով կկապի ոչ միայն ՀՀ-ն ու Ադրբեջանը, այլև ՀՀ-ի հարավային շրջանները հյուսիսարևմտյանների հետ, Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ, հետագա շարունակությամբ՝ ՀՀ-ն Թուրքիայի հետ, Ադրբեջանը Թուրքիայի հետ, Վրաստանը, Ադրբեջանը, ՀՀ-ն Իրանի հետ, արևմուտքը՝ արևելքի հետ, Կասպից ծովից մինչև Միջերկրական, հյուսիսը հարավի հետ, Ծոցից մինչև Սև ծով։ ՀՀ-ում սա անվանում են «հայկական խաչմերուկ»։ Կարծում եմ՝ այս նախագիծը ավելի տարածաշրջանացնելու և Եվրախորհրադարանի բարձր ամբիոնից այս խաչմերուկը «Խաղաղության խաչմերուկ» անվանելու։ Նուն տրամաբանաությամբ մենք պատրաստ ենք ավտոճանապարհների բացմանը նույնպես․ ՀՀ-ն պատրաստ է իր տարածքով բեռների, ավտոտրանսպորտների, մարդկանց, խողովակաշարերի անվտանգությունը, որովհետև «Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է սա։ Սա ՀՀ-ի համար նույնպես կարևոր է, որովհետև ՀՀ-ն արդեն 30 տարի է՝ շրջափակված է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից»,- ասաց Փաշինյանը։ 

Նիկոլ Փաշինյանը ընդգծեց՝ կան վերլուծություններ, որ Բաքուն «միջանցքային» խոսույթը նենգափոխում է տարածաշրջայում նոր պատերազմ հրահրելու, ՀՀ-ի նորանոր տարածքներ օկուպացնելու կամ ՀՀ-ն շրջափակման մեջ պահելու համար։ Փաշինյանի խոսքով նման բան թույլ տալ չի կարելի։

«Վերը նշվածները մշակվել և համաձայնեցվել են ԵՄ նախագահի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ և մենք պատրաստ ենք դրանք կյանքի կոչել։ [․․․] Մենք պատրաստ ենք գնալ ընթացակարգերի պարզեցման, պատրաստ ենք ապահովել ադրբեջանական բեռների և ադրբեջանցիների անցման անվտաբնգությունը մեր տարածքով՝ հույս ունենալով փոխադարձության։ Մենք պատրաստ ենք զորքերի հայելային հետքաշման 1991 թ․ սահմանների գծից, ինչը կնշանակի, որ Ադրբեջանը ՀՀ-ի ոչ մի տարածքում զորք չի ունենա, ՀՀ-ն էլ Ադրբեջանի։ Պատրաստ ենք նաև փոխադարձության սկզբունքով հասցեագրել «անկլավների» հարցը։ Պատրաստ ենք մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության ու հարաբերրությունների կարգավորման պայմանագիր կնքել»,- ասաց վարչապետը։ 

Փաշինյանի խոսքով՝ այն, որ Ադրբեջանը հրաժարվեց գնալ Գրանադայի հանդիպմանը, գործերը չհեշտացրեց, բայց մյուս կողմից Բրյուսելում եռակողմ հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն կա, և եթե վերը նշված սկզբունքները պաշտոնապես վերահաստատվեն, մինչև տարեվերջ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրումը կդառնա խիոստ իրատեսական։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել