Տղամարդը կրակ է բացել Բրյուսելի կենտրոնում. զոհեր կան |armeniasputnik.am|
10:31 - 17 հոկտեմբերի, 2023

Տղամարդը կրակ է բացել Բրյուսելի կենտրոնում. զոհեր կան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Անհայտ տղամարդը կրակ է բացել Բրյուսելի կենտրոնում և երկու մարդ սպանել։ Տեղեկությունը հայտնում են ԶԼՄ-ները։

Ավելի ուշ նա ուղիղ եթերում հայտարարել է, որ այդպիսով ԵՄ-ից վրեժ է լուծում Իսրայելին աջակցելու համար։
 
Նախնական տվյալներով` մահացածները Շվեդիայից Բրյուսել մեկնած ֆուտբոլասերներ էին, որոնք գնացել էին Բելգիայի և Շվեդիայի հավաքականների միջև ընտրական փուլի խաղը դիտելու: Ականատեսների խոսքով` տղամարդու ձեռքին ԱԿ-47 ինքնաձիգ է եղել։ Տղամարդը հասցրել է թաքնվել ոստիկանությունից, նրան փնտրում են։
 
ԶԼՄ-ները նշում են, որ Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստները, տեղեկանալով կատարվածի մասին, հրաժարվել են երկրորդ խաղաղակեսին դուրս գալ դաշտ։ Բելգիա-Շվեդիա հանդիպման հաշիվը առաջին խաղակեսից հետո 1:1 է եղել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել