Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած համաժողովին ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը
09:22 - 20 մարտի, 2024

Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած համաժողովին ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Մարտի 19-ին Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցավ ‘The future of Via Carpathia - Caucasian Road Corridor’ խորագրով համաժողովը՝ պատգամավոր Տոմաշ Պորեբայի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից:

Համաժողովին որպես բանախոս մասնակցում էր ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը, ով շնորհակալություն հայտնեց սույն միջոցառմանը հրավիրելու համար և մանրամասն ներկայացրեց ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, հայկական կողմի տեսլականը տարածաշրջանը խաղաղության և համագործակցության գոտի դարձնելու վերաբերյալ և այս նախագծի կյանքի կոչելու ուղղությամբ միջազգային գործընկերին ներգրավելու ակնկալիքները։

Ցուցադրվեց «Խաղաղության խաչմերուկի» մասին տեսանյութ և մասնակիցներին բաժանվեցին ծրագրի մասին տեղեկատվական նյութեր։

Վ․Սարգսյանն անդրադարձավ կառավարության խաղաղության օրակարգին՝ այս համատեքստում կարևորելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հնարավոր տնտեսական առավելությունները, ինչպես նաև կարևոր նպաստը Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղություն հաստատելու գործում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել