Տիգրան Բալայանը Լիսբեթ Հոմանսի հետ քննարկել է ՀՀ առջև ծառացած մարտահրավերները, նպատակները և հեռանկարները
22:36 - 12 մարտի, 2024

Տիգրան Բալայանը Լիսբեթ Հոմանսի հետ քննարկել է ՀՀ առջև ծառացած մարտահրավերները, նպատակները և հեռանկարները

Մարտի 11-ին Բրյուսելում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահ Լիսբեթ Հոմանսի հետ։ Այս մասին հայտնում են Բրյուսելում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպմանը դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց Ֆլանդրիայի խորհրդարանին նախորդ տարվա ընթացքում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևերի ընդունման համար և ընդգծեց խորհրդարանի բանաձևերի դրույթների իրականացման կարևորությունը գործադիր մարմինների կողմից։

Երկուստեք մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային հարցերի, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցությունների ներկա իրավիճակի, Արցախի էթնիկ զտման, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների և հետագա նպատակների և հեռանկարների մասին։

Դեսպանի խնդրանքով Լիսբեթ Հոմանսը ներկայացրեց Բելգիայում տարբեր մակարդակների ընտրություններից առաջ քաղաքական ուժերի դասավորվածությունը և ընտրական գործընթացների հնարավոր արդյունքները։ Քննարկվեցին տնտեսական, մշակութային և կրթական բնագավառներում Հայաստանի և Ֆլանդրիայի միջև փոխգործակցության հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել