Այս մարդիկ այնքան զուրկ են ամոթից, որ ԵԽԽՎ–ում Հայաստանը Արեւմտյան Ադրբեջան են անվանում. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ նախագահությանը |news.am|
14:00 - 12 հոկտեմբերի, 2023

Այս մարդիկ այնքան զուրկ են ամոթից, որ ԵԽԽՎ–ում Հայաստանը Արեւմտյան Ադրբեջան են անվանում. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ նախագահությանը |news.am|

news.am: Ադրբեջանցի պատվիրակները ԵԽԽՎ-ում հանդես են գալիս իռեդենտիստական, ագրեսիվ հայտարարություններով, ինչ անընդունելի է, եւ ԵԽԽՎ նախագահությունը պետք է նման բան թույլ չտա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ հրատապ ընթացակարգով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով Ադրբեջանի պատվիրակ Քամալ Ջաֆարովի ելույթին։

«Ամեն ինչ պարզ է։ Ադրբեջանը հստակ մտադրություն ուներ հայերի էթնիկ զտում իրականացնել Լեռնային Ղարաբաղում, ինչը նա արեց։ Բայց այս քննարկման մեջ ապշեցնում է մեր ադրբեջանցի գործընկերների ցինիզմի մակարդակը։ Նրանք ստանձնել են իրենց ավտորիտար, ցեղասպան ռեժիմի պաշտպանների դերը։ Նրանք պնդում են, թե Լեռնային Ղարաբաղի հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են, իսկ Ադրբեջանը բազմազգ դրախտ է երկրի վրա։ Նկատեցի՞ք, որ նրանցից ոչ մեկը մեկ բառ անգամ չասեց 100,000 հայերի ճակատագրի, նրանց կարիքների վերաբերյալ։ Նրանցից ոչ մեկը ցավակցական մի բառ չասաց այն մարդկանց մասին, ովքեր զոհվել են, ովքեր բաժավել են իրենց ընտանիքներից։ Բայց եթե հաշվի առնենք, որ այն, ինչ կատարվեց, այն ռեժիմի հստակ մտադրությունն էր, որը նրանք  ներկայացնում են, ամեն ինչ տրամաբանական է դառնում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել