ԵՄ-ն կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը
 |news.am|
16:10 - 05 հոկտեմբերի, 2023

ԵՄ-ն կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը |news.am|

news.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ վերջերս ունեցած զրույցի ընթացքում նշել է, որ նա «չի կարող տարածքային հավակնություններ ունենալ Հայաստանի նկատմամբ», եւ պահանջել է երաշխավորել տարածքային ամբողջականության Բաքվի եւ Երեւանի փոխադարձ ընդունումը։ Սա պետք է բարձրաձայն ասվի, եւ պետք է երաշխավորել, որ կա [Հայաստանի եւ Ադրբեջանի] տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում»,- ասել է նա Գրանադա (Իսպանիա) ժամանելով, որտեղ մասնակցելու է Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթաժողովին։

«Ես մտադիր չեմ մեկնաբանել Ալիեւի Գրանադա չգալու որոշումը այստեղ, մարդկանց մեջ, ես ամեն ինչ կասեմ նրան անձամբ, թե ինչ եմ մտածում այդ մասին»,- ավելացրել է Միշելը։

ԵՄ միջնորդությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղղված է այս տարածաշրջանում Եվրամիության շահերի պաշտպանությանը»,- նշել է Միշելը։

Մենք դեռ չենք սկսել այդ միջնորդությունը, մենք առանձնապես ակտիվ չենք եղել Կովկասում։ Եվրամիության այդ միջնորդական ջանքերը նշանակում են, որ մենք պաշտպանում ենք մեր շահերը, մենք առաջ ենք տանում մեր արժեքներն այդ տարածաշրջանում»,- ասել է Միշելը։

Պատասխանելով թուրք լրագրողների այն հարցին, թե «ինչու է ԵՄ-ն լռել 30 տարի եւ հիմա նոր է սկսել խոսել Հայաստանի անունից, եւ կարող է արդյոք նա դրանից հետո անվանվել անաչառ միջնորդ», Միշելը նշել է. «Իհարկե կարող է, քանի որ մենք գաղտնի օրակարգ չունենք, մենք պարզապես ցանկանում ենք կայունություն, բարգավաճում բոլորի համար»։

Նա ավելացրել է, որ ԵՄ-ն մտադիր է հումանիտար օգնություն տրամադրել Հայաստանին Արցախից փախստականներին աջակցելու համար։ «Մենք նաեւ ողջունում ենք Հայաստանի մտադրությունը՝ ամրապնդել կապերը Եվրամիության հետ»,- ընդգծել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։ «Մենք Հայաստանին չորս տարի առաջ խոստացել ենք 2 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթ, եւ [հիմա] մենք պետք է կատարենք մեր խոստումը, մենք չպետք է հետաձգենք այն»,- ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել