ՄԱԳԱՏԷ–ի նիստում Հայաստանը պատասխանել է Ադրբեջանին, Թուրքիան ասելիք չուներ
 |armeniasputnik.am|
13:10 - 04 հոկտեմբերի, 2023

ՄԱԳԱՏԷ–ի նիստում Հայաստանը պատասխանել է Ադրբեջանին, Թուրքիան ասելիք չուներ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Վիեննայում օրեր առաջ անցկացված ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության) ամենամյա 67-րդ նստաշրջանի ժամանակ Հայաստանը պատասխանել է Մեծամորի ատոմակայանին առնչվող ադրբեջանական կողմի բոլոր մեղադրանքներին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց հայկական պատվիրակության անդամ, «Արմատոմ» ԳՀԻ գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահրամ Պետրոսյանը։

Ելույթի ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը հայտարարեց, որ իրենք զբաղվում են «ազատագրված տարածքների մոնիտորինգով», չնշելով՝ ինչ ի նկատի ունի։ Այնուհետև հայտարարվեց, որ Մեծամորի ԱԷԿ-ը կառուցված է բարձր սեյսմիկ գոտում՝ հին տեխնոլոգիայիով և վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար, ինչի առնչությամբ ադրբեջանական կողմը ՄԱԳԱՏԷ-ին խնդրում է առանձնակի ուշադրություն դարձնել դրա հետագա շահագործման նպատակահարմարությանը։

«Մեր կողմը` դիվանագետները և մենք` մասնագետներս, պատրաստեցինք մեր պատասխանը, որը հնչեցրել ենք։ Նշել ենք, որ դա կեղծիք է, ՄԱԳԱՏԷ-ի կողմից տրված բոլոր առաջադրանքները և առաջարկություները` անվտանգության մակարդակի բարձրացման, մենք կատարում ենք։ Նշեցինք նաև մեր համագործակցության շրջանակները ՄԱԳԱՏԷ-ի հետ, նշեցինք, որ 30 տարի համագործակցում ենք այդ կառույցի հետ և բոլոր պահանջները` ատոմակայանի հետ կապված, իրագործում ենք, փոխադարձ ըմբռնման բարձր մակարդակ ունենք», - հավելեց Պետրոսյանը։

Նշենք, որ օրեր առաջ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիայի խորհրդարան քաղաքացիներից դիմում է ստացվել` Մեծամորի ԱԷԿ-ի կողմից ստեղծվող ռիսկերի դեմ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով։ Այն հարցին, թե արդյոք թուրքական պատվիրակությունը նման մտավախություններ է հնչեցրել, Պետրոսյանն ասաց, որ ոչ։

«Թուրքիայի պատվիրակության ղեկավարը ելույթ ունեցավ, խոսեց Թուրքիա- ՄԱԳԱՏԷ հարաբերությունների, ատոմային էներգետիկայի զարգացման ընթացքի մասին Թուրքիայիում։ Ոչ մի բան Հայաստանի մասին նա չի ասել», - նշեց Պետրոսյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել