Մարինա Կալյուրանդը հստակ արձանագրել է՝ այն, ինչ Բաքուն արել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է
 |aravot.am|
12:40 - 04 հոկտեմբերի, 2023

Մարինա Կալյուրանդը հստակ արձանագրել է՝ այն, ինչ Բաքուն արել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է |aravot.am|

aravot.am: Հոկտեմբերի 3-ին Եվրախորհրդարանում տեղի է ունեցել քննարկում՝ «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքները» թեմայով, Բաքվին դատապարտող համապատասխան բանաձևի քվեարկությունը նախատեսված է հոկտեմբերի 5-ին։

Եվրախորհրդարանի պատգամավորները քննադատել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործողությունները Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ՝ կոչ անելով Եվրամիությանը վերանայել հարաբերությունները Բաքվի հետ, ինչը պետք է համապատասխան հետևանքներ ունենա Ալիևի վարչակարգի համար։ Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն, հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը ամիսներ շարունակ պաշարման պայմաններում մատնված են եղել սովի,  կոշտ քննադատության է ենթարկել Ադրբեջանին՝ կոչ անելով պատժել Ալիևին և թույլ չտալ, որպեսզի անցյալի սխալները կրկնվեն։

«Հարձակման տակ գտնվող ժողովրդավարությունը պաշտպանելու ձգձգումը պատրվակով, թե մեզ գազ է պետք, ինչ-որ բան հիշեցնո՞ւմ է: Դուք ճիշտ  եք, այն շատ նման է Ուկրաինային: Եկեք չկրկնենք մեր սխալները, փրկենք մեր պատիվը, փրկենք Հայաստանը»,- հայտարարել է նա Եվրախորհրդարանում։ Եվրախորհրդարանի պատգամավոր  Իզաբել Սանթոսն իր հերթին ընդգծել է Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը կասեցնելու անհրաժեշտությունը:

Եվրախորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդն էլ հստակ արձանագրել է՝ այն, ինչ Բաքուն արել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել