Շտապ օգնության 13 բրիգադ մեկնել է Ստեփանակերտ՝ բերելու հենաշարժողական խնդիրներ ունեցողներին ու անկողնային հիվանդներին
12:31 - 30 սեպտեմբերի, 2023

Շտապ օգնության 13 բրիգադ մեկնել է Ստեփանակերտ՝ բերելու հենաշարժողական խնդիրներ ունեցողներին ու անկողնային հիվանդներին

Շտապ օգնության 13 բրիգադ Հակարիի կամրջով ուղևորվել է Ստեփանակերտ՝ Հայաստան բերելու բոլոր անձանց, որոնք ունեն հենաշարժողական խնդիրներ կամ անկողնային հիվանդներ են։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն էլ նշեց, որ հենաշարժողական խնդիր ունեցող 15 անձ մնացել է Ստեփանակերտում։

Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց նաև Արցախից ՀՀ բժշկական կենտրոններ տեղափոխված բուժառուների վերաբերյալ տվյալներ։ 

Նրա խոսքով ՀՀ տարբեր բժշկական կենտրոններում այս պահի դրությամբ բուժում է ստանում ԼՂ-ից տեղափոխված 361 բուժառու:

Մինչև այսօր ընդհանուր առմամբ գրանցվել է 14 մահ։ Մեծաթիվ բուժառուների վիճակը գնահատվում է ծանր ու ծայրահեղ ծանր։

Վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 10 երեխա, որոնք տուժել են և՛ պայթյունից, և՛ մարտական գործողությունների հետևանքով են վիրավորում ստացել։

2 երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ կայուն։ Մեկ երեխայի մոտ կա դրական դինամիկա։

Այս գիշեր վթարի հետևանքով 2 երեխա է տեղափոխվել հիվանդանոց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել