Ուզում ենք, որ հայերը շարունակեն ապրել ԼՂ-ում, ինչպես հազարամյակներով ապրել են․ Գևորգ Պապոյանը՝ արցախցիներին ՀՀ-ում ընդունելու մասին
19:14 - 20 սեպտեմբերի, 2023

Ուզում ենք, որ հայերը շարունակեն ապրել ԼՂ-ում, ինչպես հազարամյակներով ապրել են․ Գևորգ Պապոյանը՝ արցախցիներին ՀՀ-ում ընդունելու մասին

ՀՀ-ն պետք է իր դիվանագիտական գործիքակազմով ամեն ինչ անի, որ ԼՂ հայությունը, ինչպես հազարամյակներով ապրել է ԼՂ տարածքում, այդպես էլ շարունակի ապրել էդտեղ։ 

Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասաց ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է պատշաճ ընդունել Արցախից դուրս գալ ցանկացող քաղաքացիներին։

«Ինձ համար ավելի կարևոր բան կա։ Էսօր Ադրբեջանի իշխանությունները էթնիկ զտման քաղաքականություն են փորձում իրականացնել։ Եվ կարծում եմ, որ մենք մեր միջազգային գործընկերների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ առաջին հերթին պետք է կանխենք այդ էթնիկ զտումը։

Սա, իհարկե, մեր գերխննդիրն է։ Ենթադրում եմ, որ դա կարող է ադրբեջանական նարատիվ լինել, որովհետև իրենք են ուզում, որ էնտեղ հայ չապրի, իսկ մենք ուզում ենք, որ այնտեղ հայերը շարունակեն ապրել, ինչպես հազարամյակներով ապրել են»,- ասաց Պապոյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության մամուլի քարտուղար Նելլի Դավթյանը հայտնել է, որ ՀՀ-ն քննարկում է արցախահայերի հնարավոր մուտքը Հայաստան կազմակերպելու հարցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել