Ճապոնիայի ԱԳ նախարարը ԼՂ-ում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչ է արել Ադրբեջանին
 |armenpress.am|
09:36 - 20 սեպտեմբերի, 2023

Ճապոնիայի ԱԳ նախարարը ԼՂ-ում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչ է արել Ադրբեջանին |armenpress.am|

armenpress.am:  Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավան կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, որի հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ՝ այդ թվում և քաղաքացիական բնակչության շրջանում։

Ճապոնիայի ԱԳ նախարարի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Ճապոնիան իր խորը մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին վատթարացման առնչությամբ և խստորեն հորդորում է անհապաղ կասեցնել ագրեսիան, կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։  

Ճապոնիան հորդորում է բոլոր կողմերին տարածաշրջանային խնդիրները լուծել խաղաղ կերպով՝ երկխոսության միջոցով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել