Կանադան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում |azatutyun.am|
09:03 - 20 սեպտեմբերի, 2023

Կանադան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում |azatutyun.am|

azatutyun.am: Կանադան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև պահանջում է Ադրբեջանից վերաբացել հումանիտար միջանցքը դեպի տարածաշրջան։

«Կանադան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում», - ասված է երկրի արտգործնախարար Մելանի Ջոլիի (ֆրանսերեն՝ Ժոլի) երեկ հրապարակած հայտարարությունում:

Բացի այդ, Օտտավան «կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը սպառնալիք է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգությանն ու բարեկեցությանը», և «բարի կամք դրսևորել՝ վերականգնելու մարդասիրական հասանելիությունը Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների առաքման համար»։

Ջոլին ընդգծում է, որ Կանադան կողմ է հակամարտությունը բանակցությունների միջոցով կարգավորելուն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել