Ադրբեջանի ՊՆ-ն, ամենօրյա ռեժիմով տարածելով կեղծ հաղորդագրություններ` տեղեկատվական հենք նախապատրաստեց ռազմական ագրեսիա սկսելու համար. Արցախի ՊՆ
00:45 - 20 սեպտեմբերի, 2023

Ադրբեջանի ՊՆ-ն, ամենօրյա ռեժիմով տարածելով կեղծ հաղորդագրություններ` տեղեկատվական հենք նախապատրաստեց ռազմական ագրեսիա սկսելու համար. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն, շաբաթներ շարունակ ապատեղեկատվություն տարածելուն զուգահեռ, ռազմական տեխնիկայի և անձնակազմի տեղաշարժեր և կուտակումներ էր իրականացնում շփման գծի երկայնքով, ինչը փաստող անհերքելի տեսանյութ պաշտպանության բանակը ներկայացրել էր դեռևս սեպտեմբերի 5-ին: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից:

«Այդպիսի տեսանյութեր սփռվում էին նաև հենց ադրբեջանական սոցիալական ցանցերում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ամենօրյա ռեժիմով տարածելով հրադադարի խախտման, ամրաշինական և ինժեներական աշխատանքների կատարման, քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգի աշխատանքը խափանելու վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ` քարոզչական դաշտում տեղեկատվական հենք նախապատրաստեց Արցախի Հանրապետության դեմ լայնածավալ ռազմական ագրեսիա սկսելու նպատակով»,- հայտնում են Արցախի ՊՆ-ից: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել