Ժամը 22:30-ի դրությամբ Արցախում կա 27 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են։ Տուժածների թիվն այս պահին գերազանցում է 200-ը։ Այս մասին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրել է X-ի իր միկրոբլոգում։
Թվերը չեն ներառում Ասկերանի և Մարտունու բուժհաստատությունների տվյալները, քանի որ նրանց հետ դեռ կապ չի հաստատվել։
comment.count (0)