Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։
Նախարարները, ի թիվս այլնի, քննարկել են իրավիճակը տարածաշրջանում։ Բայրամովը գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի սկսած այսպես կոչված «տեղային հակաահաբեկչական միջոցառումների մասին»։
Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան, ինչպես եւ միշտ, աջակցում է Ադրբեջանի լեգիտիմ քայլերը իր ինքնիշխան տարածքում։
comment.count (0)