Ադրբեջանը պայմաններ է հայտնել ռազմական գործողությունները դադարեցնելու համար
18:45 - 19 սեպտեմբերի, 2023

Ադրբեջանը պայմաններ է հայտնել ռազմական գործողությունները դադարեցնելու համար

Ադրբեջանը պատրաստ է Եվլախում հանդիպել «Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների» հետ։ 

Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի գրասենյակը՝ հավելելով, թե մինչ այս մի քանի անգամ հրավիրել են նրանց «վերաինտեգրացիայի մասին բանակցությունների, բայց նրանք չեն եկել»։

«Միևնույն ժամանակ հակաահաբեկչական միջոցառումների դադարեցման համար հայկական ապօրինի զինված կազմավորումները պետք է սպիտակ դրոշ պարզեն, հանձնեն բոլոր զենքերը, իսկ ապօրինի ռեժիմը պետք է ինքնալուծարվի։

Հակառակ դեպքում հակաահաբեկչական միջոցառումները կշարունակվեն մինչև վերջ»,- նշված է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել