Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է «տեղային հակաահաբեկչական միջոցառումների մեկնարկի» մասին
14:14 - 19 սեպտեմբերի, 2023

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է «տեղային հակաահաբեկչական միջոցառումների մեկնարկի» մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է, որ «տարածաշրջանում սկսել են տեղային հակաահաբեկչական միջոցառումներ ադրբեջանցի զինծառայողների անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով»:

«Ղարաբաղյան շրջանում Հայաստանի զինված ուժերի կազմավորումների կողմից Ադրբեջանական բանակի դիրքերի պարբերաբար գնդակոծումը, մեր տարածքների շարունակ ականապատումը, մարտական դիրքերի ինժեներական բարելավման աշխատանքները, ինչպես նաեւ խրամատների եւ բլինդաժների թվի ավելացումը վերջին ամիսների ընթացքում լարվածության աճի ավելի մեծացման պատճառ են դարձել։

Նաեւ նկատվում է մարտական դիրքերի ուժեղացում անձնակազմով, զրահատեխնիկայով, հրետանային կայաններով եւ այլ կրակային միջոցներով, ստորաբաժանումները մարտական պատրաստության բարձր աստիճանի բերելով, նկատվում է լրացուցիչ մոբիլիզացիոն ստորաբաժանումների ստեղծում, ընդդեմ Ադրբեջանի բանակի հետախուզական գործողությունների ընդլայնում, մեր դիրքերի խորքը ներթափանցում՝ ականազերծված տարածքների եւ քաղաքացիական նշանակության ճանապարհների շարունակ ականապատման եւ դիվերսիոն-ահաբեկչական նպատակներով։

Սեպտեմբերի 19-ին ղարաբաղյան տնտեսական գոտում Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խմբերի կողմից Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշա ավտոմոբիլային ճանապարհի վրա ահաբեկչական նպատակներով տեղադրված  ականի պայթյունի հետեւանքով զոհվել են քաղաքացիական անձինք եւ շարքից հանվել է մեքենա, որը պատկանել է Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությանը»,- նշում են ՊՆ-ից։

Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրության մեջ հիշեցրել է նաեւ ՆԳն աշխատակիցների մահվան դեպքի մասին՝ դրանում մեղադրելով հայկական կողմին։

«Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական շրջանում հայկական զինված ուժերի կազմավորումների շարունակական ներկայությունը՝ խախտելով 2020թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթները, հանդիսանում է լուրջ սպառնալիքի աղբյուր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար։

Տարածաշրջանում սկսել են տեղային հակաահաբեկչական միջոցառումներ ադրբեջանցի զինծառայողների անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով:

Միջոցառումների շրջանակում գերճշգրիտ զենքերի կիրառմամբ առաջնագծում եւ խորքում շարքից հանվում են հայկական զինված ուժերի խմբավորումների դիրքերը, նրանց երկարաժամկետ կրակակետերը, նաեւ ռազմական նշանակության միջոցներն ու օբյեկտները։

Մենք եւս մեկ անգամ հայտարարում ենք, որ քաղաքացիական բնակչությունը եւ քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները չեն հանդիսանում թիրախներ, շարքից հանվում են միայն լեգիտիմ ռազմական թիրախները։

Ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկացվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը եւ թուրք-ռուսական մոնիտորինգային կենտրոնի ղեկավարությունը։

«Միջոցառումների շրջանակում գերճշգրիտ զենքերի կիրառմամբ առաջնագծում և խորքում շարքից հանվում են հայկական զինված ուժերի խմբավորումների դիրքերը, նրանց երկարաժամկետ կրակակետերը, նաև ռազմական նշանակության միջոցներն ու օբյեկտները»,- հայտնում են Ադրբեջանի ՊՆ-ից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել