«Քվեարկեցի հանուն փոփոխության». Ռոբերտ Քոչարյան
 |news.am|
14:47 - 17 սեպտեմբերի, 2023

«Քվեարկեցի հանուն փոփոխության». Ռոբերտ Քոչարյան |news.am|

news.am: Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով ընտրության էր եկել միայնակ:

Քվեարկությունից հետո նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկել է հանուն փոփոխությունների:

«Հուսով եմ՝ ներկայացված ընդդիմադիր ուժերը լավ արդյունք ցույց կտան: Այսքանը»,-ասաց նա:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը քվեարկում էր Երևանի N 7/2 ընտրատեղամասում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել