Էրդողանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներին առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել Արցախի հարցով
15:31 - 16 սեպտեմբերի, 2023

Էրդողանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներին առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել Արցախի հարցով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներին առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել Արցախի հարցով։ РИА Новости-ի փոխանցմամբ այս մասին Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար ԱՄՆ մեկնելուց առաջ՝ ճեպազրույցի ժամանակ։

«Մենք առաջարկել ենք Ղարաբաղի իրավիճակի թեմայով եռակողմ, նույնիսկ քառակողմ հանդիպում անցկացնել, որին կմասնակցենք ես, Պուտինը, Ալիևը և Փաշինյանը»,- ասել է նա։

Էրդողանը նշել է, որ մտադիր է քննարկել հանդիպումն Ալիևի հետ։ Նրա խոսքով՝ Անկարայի առաջարկին դեռ արձագանք չի եղել։

Գլխավոր լուսանկարը՝ Anadolu-ի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել