Ադրբեջանը կդիմի ՈՒԵՖԱ՝ Հայաստան-Խորվաթիա խաղին Արցախի դրոշը բարձրացնելու կապակցությամբ
12:14 - 12 սեպտեմբերի, 2023

Ադրբեջանը կդիմի ՈՒԵՖԱ՝ Հայաստան-Խորվաթիա խաղին Արցախի դրոշը բարձրացնելու կապակցությամբ

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան կդիմի ՈՒԵՖԱ՝ Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայստան-Խորվաթիա խաղի ժամանակ Արցախի դրոշը բարձրացնելու կապակցությամբ։

Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության պետ Էլնուր Մամմադլին՝ դեպքն անվանելով «հայկական սադրանք»։

Հիշեցնենք, որ երեկ Երևանում կայացած խաղի ընթացքում Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի վրա դրոնով բարձրացվել էր Արցախի դրոշը։ Խաղը շատ կարճ ընդհատվել էր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել