Էրդողանը հայտնել է Փաշինյանի հետ բանակցելու մտադրության մասին․ տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հեռախոսազրույցը
15:33 - 10 սեպտեմբերի, 2023

Էրդողանը հայտնել է Փաշինյանի հետ բանակցելու մտադրության մասին․ տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հեռախոսազրույցը

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը։ 

Կողմերը քննարկել են Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները և «Ադրբեջանի Ղարաբաղ տարածաշրջանում» (Արցախում՝ խմբ.) տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ նշելով, որ սխալ է համարում Հայաստանի գործողությունները Ղարաբաղում։ 

Ռեջեփ Թայիփ Էրդողանը G20-ի գագաթնաժողովին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցից հետո պատրաստվում է բանակցություններ վարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում» տիրող իրավիճակի շուրջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել