ԵՄ արտաքին արաբերությունների ու անվտագնային հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Բորելի X-ի միկրոբլոգից։
«Ջեյհուն Բայրամովի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ես կրկնեցի իմ մտահոգությունը մարդասիրական իրավիճակի վերաբերյալ, որին բախվում են Լեռնային Ղարաբաղի հայերը։
Լաչինի միջանցքը հիմա պետք է վերաբացվի։ Այլ ճանապարհներ, օրինակ՝ Աղդամը, կարող են բացվել որպես լուծման մաս, բայց ոչ այլընտրանք»,- գրել է Բորելը։
comment.count (0)