Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում վերջին իրավիճակը։
Բայրամովը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հիմնական սպառնալիքներ է անվանել Հայաստանի ու Արցախի կողմից իբր Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված սադրանքները, Արցախում հայկական զինուժի ներկայությունը։
Ադրբեջանի ԱԳ նախարարը անդրադարձել է նաև Արցախում անցկացված նախագահական ընտրություններին՝ այն անվանելով «ապօրինի գործողությունը, որը կոպտորեն խախտում է Ադրբեջանի Հանրապետության սահմանադրությունը, օրենքներն ու միջազգային իրավունքների նորմերն ու սկզբունքները»։
Ըստ Բայրամովի՝ «այս քայլը ազդել է տարածաշրջանում խաղաղության և հայ բնակիչների վերաինտեգրման գործընթացի վրա»։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
comment.count (0)