Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայ-ռուսական մեդիաֆորումի մասնակիցներին
09:42 - 08 սեպտեմբերի, 2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայ-ռուսական մեդիաֆորումի մասնակիցներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է սեպտեմբերի 6-8-ը Հայաստանում անցկացվող Հայ-ռուսական մեդիաֆորումի մասնակիցներին, որոնց թվում էին Ռուսաստանի Դաշնության լրատվական դաշտի ներկայացուցիչներ և առաջատար վերլուծական կենտրոնների փորձագետներ: Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

«Միջոցառման սկզբում փոխվարչապետը կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը և երկու երկրների փորձագիտական շրջանակների համագործակցությունը: Մհեր Գրիգորյանը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցերից, տարածաշրջանային զարգացումներից և պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին»,- նշվում է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել